«Հորս կալանավորեցին երկու ամսով»․ Սամվել Հակոբյան
Jul 19, 2025
1 min read

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սրբապիղծ, չհայ չտղամարդու ցուցումով հորս կալանավորեցին երկու ամսով։Ձեր տեսակը միշտ վախենալու է իսկական հայ տղամարդուց։ Պատասխան եք տալու։ Իշխանությունը հավերժ չէ։ Վերջում միշտ հաղթում է տեսակը, իսկ մնացածը՝ ժամանակավոր է»։
Հիշեցնենք՝ քննվում էր ընդդիմադիր գործիչ Ռուբեն Հակոբյանի խափանման միջոցի հարցը։ Ըստ ՔԿ-ի՝ հարցազրույցներից մեկի ժամանակ նա հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ։




















