top of page

«Միանում եմ Միքայել Սրբազանի խնդրանքին՝ ուղղված Վեհափառ Հայրապետին». Ռուբեն վարդապետ Զարգարյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 1 min read
ree

Մայր Աթոռի հայեցակարգային բաժնի տնօրեն Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մայր Տաճարի դուռը ջարդողների հովանավոր իշխանության ներկայացուցիչներից մեկը մեզ՝ հոգեւոր սպասավորներիս է դիմել բացահայտ շանտաժի տրամաբանությամբ կամ քողարկված սպառնալիքով, թե՝ կամ սպասարկում եք տասը եպիսկոպոսների իբր նորոգման օրակարգը, կամ թե մնում եք ԿԳԲ-ի օրակարգի մեջ: Հետեւելով Քրիստոսի օրինակին, որ չերկխոսեց չարի հետ, այլ ամեն փորձության պատասխանեց Աստծո խոսքով, ասում եմ. «Հետեւ՛ս գնա, սատանա՛»։


Իբրեւ կեցվածք եւ դիրքորոշում՝ միանում եմ խղճի եւ հայրենիքի կալանավոր Միքայել սրբազանի խնդրանքին՝ ուղղված Վեհափառ Հայրապետին, որ անհողդողդ եւ անսասան մնա»:

 
 
1/2489
bottom of page