«Դուք Ալեն Սիմոնյանի կամակատարն եք․ չեք կարող մեզ զրկել շենք մտնելուց»․ լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
- Elen Hovsepyan

- Jan 16
- 1 min read

«ԱԺ աշխատակազմի ղեկավարը՝ Ալեն Սիմոնյանի կամակատարը, մեզ ապօրինի զրկել է հավատարմագրումից։ Երբ մեկ տարի առաջ նման որոշում կայացվեց, մենք դատարանում հաղթեցինք, իրենք բողոքարկեցին, փրփուրներից կախվեցին։ Դուք չեք կարող մեզ զրկել շենք մտնելուց, դուք մեզ հավատարմագրումից եք ապօրինի զրկել»,- ԱԺ-ում հայտարարեց «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը, ում ՊՊԾ-ն փորձում էր դուրս հանել հանձնաժողովի նիստից։ «Եթե Ալեն Սիմոնյանին, Հայկ Կոնջորյանին, Արթուր Հովհաննիսյանին, Դավիթ Առաքելյանին թվում է՝ մեր մուտքը զրկելով, իրենց չենք տեսնելու, հարցեր չենք հղելու, սխալվում են»,- նշեց լրագրողը՝ հավելելով, որ իրենց համար այսօր հայտ է իջեցրել ընդդիմադիր պատգամավորը։




















