top of page

«ՔՊ կուսակցության վարչությունը չի ցանկանում, որ ես լինեմ նախընտրական ցուցակում»․ Հայկ Սարգսյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jan 16
  • 1 min read


«Եթե որևէ բան չփոխվի, այսինքն՝ եթե ՔՊ վարչությունը նոր որոշում չկայացնի, չասի՝ Հայկի նկատմամբ սխալ ենք արել, եկեք ընդգրկենք, ես չեմ լինի առաջիկա ընտրություններում ՔՊ կուսակցության նախընտրական ցուցակում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը, ով չի ընդգրկվել ցուցակում։ Հարցին՝ Փաշինյանի հետ հանդիպում ծրագրո՞ւմ է, ասաց՝ չունի նման պլանավորում։ Մյուս հարցին՝ այսինքն դուք հասկացաք, որ Փաշինյանը մտադիր է ձեզ չտեսնե՞լ ապագա խորհրդարանում, նշեց․ «Ես հասկացա, որ ՔՊ կուսակցության վարչությունը չի ցանկանում, որ ես լինեմ նախընտրական ցուցակում»։ Ինչո՞ւ եք պաշտպանում Փաշինանին հարցին՝ պատասխանեց․ «Որտե՞ղ տեսաք պաշտպանելը»։

 
 
bottom of page