top of page

Մոսկվան կտրականապես համաձայն չէ Փաշինյանի հետ․ Դմիտրի Պեսկով

Sep 18, 2024
1 min read

Մոսկվան, որպես Հայաստանի ամենամոտ գործընկեր, շարունակում է և կշարունակի սերտ կապեր պահպանել այս երկրի հետ: Ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ ինչ վերաբերում է Հայաստանի ինքնիշխան իրավունքներին, ապա «դա նրա ընտրությունն է թե՛ ռազմավարական, թե՛ մարտավարական առումով»։

Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կտրականապես համաձայն չէ ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի վարչապետի քննադատությանը, թե «ՀԱՊԿ-ից վտանգ կա»։ 

Կրեմլի խոսնակն ընդգծել է, որ կազմակերպությունը պաշտպանում է իր անդամ երկրների անկախությունը։ «Մենք համառորեն և համբերատարորեն այդ դիրքորոշումը կներկայացնենք Հայաստանի ղեկավարության ուշադրությանը»,- նշել է Պեսկովը։

1/2990
bottom of page