«ՀՀ իշխանությունը համարում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը հաղթանակ է». Սամվել Շահրամանյան
- Elen Hovsepyan

- Sep 19, 2024
- 1 min read

Այսօր Արցախի վրա Ադրբեջանի հարձակման տարելիցն է, Արցախի քաղաքական վերնախավը՝ նախագահ Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ այցելել է «Եռաբլուր»՝ հարգանքի տուրք մատուցելու արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին։ «Մեծ ցավով եմ լսում պաշտոնյաների հայտարարությունները, որ արցախցիները հյուր են Հայաստանում, երբ համարում են, որ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելը դա ՀՀ-ի հաղթանակն է։ Մեծ կասկածներ ունեմ, որ ՀՀ կառավարության բոլոր անդամներն ու Հայաստանի ժողովուրդը այդպես են մտածում։ Ոչինչ չունեմ ասելու այդ մարդկանց»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը։ Նա լրագրողների մի շարք հարցեր թողեց անպատասխան, միայն հավելեց, որ արցախցիների դեմ ակնհայտ տեղեկատվական տեռոր է իրականացվում;




















