Չեռնոգորիա - Հայաստան հանդիպման մրցավարները
Jun 7, 2025
1 min read

Ֆուտբոլի Չեռնոգորիայի եւ Հայաստանի հավաքականների ընկերական հանդիպումըկսպասարկի Լյուքսեմբուրգը ներկայացնող մրցավարական խումբը։
Գլխավոր մրցավար է նշանակվել Յասմին Սաբոտիչը, եզրային մրցավարներն են Ռաֆայել Մորիմն ու Դանի Դիաս Բալսան։
Չորրորդ պաշտոնյան Չեռնոգորիայից է՝ Միլոշ Բոշկովիչ։
Հանդիպումը տեղի կունենա հունիսի 9-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին։




















