top of page

ԻՆՔԴ ՔԵԶ ԲԱՐԵՆՈՐՈԳԻՐ, ԿԵՆԱԿՑՈՒՄ ԵՍ ՄԵԿԻ ՀԵՏ, ՈՒՄ ՀԵՏ ԱՆԳԱՄ ՊՍԱԿԱԴՐՎԱԾ ՉԵՍ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 5 days ago
  • 2 min read


«Հրապարակի» զրուցակիցը Արտաշես սարկավագ Աջապահյանն է:



-Նիկոլ Փաշինյանն իր կողմը անցած տասը տիրադավների հետ միասին նոր հայտարարություն է տարածել, այս անգամ նա որոշել է Սուրծ ծննդյան օրը եկեղեցու դեմ գրոհ սկսել: Ձեր կարծիքով՝ այս անգամ ի՞նչ են որոշել եկեղեցու թշնամիները: Ո՞րն է նրանց նպատակը: 


-Անկեղծ ասած ինձ առավել շատ հասարակուլյան ընկալումն է հետաքրքրում այս ամենի մասին: Ես կցանկանայի, որ իրականությունը մեր ժողովրդի համար ավելի հասանելի դառնար: Աստվածաշունչը ասում է, որ շատ մարդիկ կգան՝ կեղծ Քրիստոսներ և պնդելու են, որ Քրիստոսն իրենք են: Քրիստոս նշանակում է բարենորոգիչ: Այս մարդիկ այժմ եկել ու հայտարարում են, որ իրենք բարենորոգիչներ են և Հայ Առաքելական եկեղեցին ցանկանում են բարենորոգել: Այսինքն՝ այս մարդիկ իրենց այս քայլով վկայում են, որ Աստծո գոյությանը չեն հավատում, քանզի միայն Աստված է եկեղեցու բարենորոգիչը և փրկիչը: Մեր բոլորի մեղքերը ներելու իշխանություն ունի բացառապես Աստված: Իսկ եթե որոշ մարդիկ իրենց իրավունք են տալիս այլոց մեղքերին անդրադառնալու, ապա դա նշանակում է, որ նրանք իրենց վրա են վերցրել Աստծո ֆունկցիան: Իսկ դա մեկ բան է նշանակում, որ նրանք Աստծուն հակառակ են գնում: Քանզի Աստծո այլընտրանքը տեսնում են իրենց մեջ:


-Փաշինյանը բազմաթիվ քաղաքական խնդիրները թողած ասում է, որ պետք է եկեղեին բարենորոգել: Ինչպե՞ս:


-Խոսքը հերետիկոսության մասին է: Նա լավ կանի ինքն իրեն բարենորոգել: Քանիցս հայտարարել է, որ կենակցում է մեկի հետ, ով իր օրինական կինը չէ և եկեղեցով պսակված չէ նրա հետ: Անգամ չգիտենք՝ նրանց զավակները մկրտվա՞ծ են, թե՞ ոչ: Նա թողած իր բարենորոգման հարցը, փորձում է բարենորոգել եկեղեցին: Եթե նա անկեղծորեն ուզենար ինչ-որ բան բարենորոգելու, ապա դա կաներ, սկսելով ինքն իրենից: Աստվածաշունչն էլ ասում է՝ նախ քո աչքի գերանը տես, հետո եղբորդ աչքի շյուղը կհանես: Այս մարդը ինչ-որ բան բարենորոգելու խնդիր չունի, նրա նպատակն այլ է: Սատանան ու չարիքը միշտ գալիս են բարության քողի տակ…. նույնիսկ հիտլերական ֆաշիստները չարագործություններից առաջ բարի նպատակների մասին էին խոսում…..



 
 
1/2519
bottom of page