«Նիկոլիստնե՛ր, բանավեճից խոսելուց առաջ Նիկոլին հիշեցրեք իր իսկ խոսքերը». Էդուարդ Շարմազանով
- Elen Hovsepyan

- Oct 9
- 1 min read

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլիստներ, բանավեճից խոսելուց առաջ Նիկոլին հիշեցրեք իր իսկ խոսքերը…Աշոտյանն էլ հրավիրում է Նիկոլին բանավեճի։
Նիկոլն է ասել՝ ինչ պետք է, դա էլ բանակցում եմ։
Նիկոլն է ասել՝ բանակցությունը իմ սեփական կետից եմ սկսում։
Նիկոլն է Ստեփանակերտում նշել՝ իսկ ո՞վ է ասել, որ Արցախը գերտերություն չէ։
Նիկոլն է ասել՝ Արցախը Հայաստան է և վերջ։
Նիկոլն է ողջունել՝ նոր պատերազմ, նոր տարածքներ թեզը։
Նիկոլն է Արցախի պատգամավորներին հավաստիացրել, որ Պուտինն ու Լուկաշենկոն իրեն ասել են, որ նույնիսկ Ալիևն է հասկանում, որ Լեռնային Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի մաս։
Նիկոլն է խոստացել՝ Արցախի «անջատում՝ հանուն փրկության» թեզի իրականացում։
Նիկոլն է խոստացել՝ Շուշիի և Հադրութի դեօկուպացիա»:




















