Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում կահույքի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքով զnhվել է Բանգլադեշի առնվազն 16 աշխատանքային միգրանտ
- 2 hours ago
- 1 min read

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում կահույքի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է Բանգլադեշի առնվազն 16 աշխատանքային միգրանտ։ Այդ մասին հայտնել է The Arab Weekly նորութային պորտալը՝ հղում անելով Բանգլադեշի արտագնա աշխատողների բարեկեցության և զբաղվածության նախարարությանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ըստ դրա տվյալների՝ հրդեհը բռնկվել է օգոստոսի 9-ին Էր Ռիհադի Մուսա Սանայի արդյունաբերական գոտում գտնվող կահույքի արտադրության ձեռնարկությունում։ Բանգլադեշի դեսպանատունը մշտական կապի մեջ է թագավորության իշխանությունների հետ՝ զոհերի ինքնությունը պարզելու և նրանց մարմինները հայրենիք արագ վերադարձնելու համար։ Հանրապետության կառավարությունը նաև կարգադրել է ֆինանսական օգնություն ցուցաբերել զոհվածների ընտանիքներին։ Հրդեհի պատճառները դեռևս պարզված չեն։
The Arab Weekly-ն նշում է, որ Սաուդյան Արաբիան Բանգլադեշից ժամանող աշխատանքային միգրանտների ամենամեծ ուղղությունն է։ Թագավորությունում բնակվում և աշխատում է այս երկրի շուրջ 3,5 միլիոն քաղաքացի, որոնց մեծ մասն զբաղված է շինարարության, արտադրության և ծառայությունների ոլորտում։




















