top of page

Ավտոբուսների բացակայության հետևանքով մարդիկ ստիպված են ոտքով տուն հասնել

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jan 23
  • 1 min read


MediaHub-ին քաղաքացիներն ահազանգում են, որ Երևանում կրկին կոլապսային իրավիճակ է։

Քաղաքացիների խոսքով՝ ձյան հետևանքով  Երևանին սպասարկող մի շարք ավտոբուսներ դադարեցրել են իրենց աշխատանքը։

«1 ժամից ավել սպասեցի-սպասեցի, չկար ավտոբուս, էս ցրտին, ձյանը էդքան սպասեցի, բայց ուրիշ ճար չունեի։ Տենց էլ չեկավ, ու ստիպված տաքսի կանչեցի, որի գինն էլ եռապատկվել է»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքացին։

Մեկ այլ տարեց քաղաքացի էլ նշեց, որ իր պարագայում անգամ տաքսի ծառայությունից օգտվելու հնարավորություն չի ունեցել, քանի որ չի ունեցել համապատասխան ծրագիրը, որի հետևանքով ստիպված է եղել ոտքով տուն հասնել։ 

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը քիչ առաջ հայտարարություն էր տարածել. «Հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները՝ հանրային տրանսպորտի որոշ երթուղիներում հնարավոր են ուշացումներ: Անհարմարությունների համար հայցում ենք ուղևորների ներողամտությունը»։

 
 
1/2572
bottom of page