top of page

«Դավաճանների խմբում մնալն ինձ համար արժանապատվության հարց էր»․ Աննա Գրիգորյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 days ago
  • 1 min read
ree

ԱԺ նիստում փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի ելույթի ժամանակ, երբ խոսում էր Բագրատ Սրբազանին ներկայացված մեղադրանքից և փաստեր նշում, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ընդհատել էր նրան՝ ասելով, թե նրա ասածները սուտ են։ Ռուբինյանն էլ պատասխանել էր․ «Երբ որ ես ձեզնից հարցազրույց էի վերցնում, որպեսզի «Իմ քայլ»-ի ցուցակում ընդգրկեի, չէիք ընդհատում, հիմա էլ մի ընդհատեք»։

Աննա Գրիգորյանը իր ելույթում դիմեց Ռուբինյանին․ «Ես ոնց հասկանում եմ՝ մեր առաջին հանդիպումը շատ տրավմատիկ է եղել ձեր կյանքում»։

«Ես դավաճանությունը ծանր եմ տանում»,- ասաց Ռուբինյանը, ինչին ի պատասխան էլ Գրիգորյանը նշեց․ «Ես էլ այնքան ծանր եմ տանում, որ մի վայրկյան դավաճանների խմբում մնալն ինձ համար ուղղակի արժանապատվության հարց էր»։

 
 
bottom of page