«Պուտինի և Թրամփի հանդիպման նախադրյալներ չկան»․ Պեսկով
Dec 23, 2024
1 min read

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Սպիտակ տան ապագա ղեկավար Դոնալդ Թրամփի հանդիպման համար նախադրյալներ դեռևս չկան, ТАСС-ին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Դեռևս իրական ազդակներ չեն եղել»,- ասել է նա՝ ի պատասխան Թրամփի երդմնակալությունից առաջ նման հանդիպման հնարավորության մասին հարցին։
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ նորընտիր նախագահն ասել էր, որ կսպասի Պուտինի հետ հանդիպմանը՝ Ուկրաինայի հակամարտությանը վերջ տալու համար։




















