top of page

Կիմ Չեն Ինը ջրհեղեղներից հետո մահապատժի է ենթարկել տասնյակ պաշտոնյաների

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Sep 4, 2024
  • 1 min read
ree

Հյուսիսային Կորեան մահապատժի է ենթարկել մի քանի պաշտոնյաների՝ հուլիսի վերջին տեղի ունեցած սաստիկ ջրհեղեղից հետո, որը հազարավոր մարդկանց կյանք խլեց երկրի հյուսիսային շրջանում, հայտնում է Chosun TV-ն։


Անցյալ ամիս ջրհեղեղից տուժած շրջանի` 20-30 տարածաշրջանային կառավարության պաշտոնյաներ են գնդակահարվել, հաղորդում է TV Chosun-ը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի կառավարության անանուն պաշտոնյային:


Ջագան նահանգի ամենաշատ տուժած շրջանում ավերիչ ջրհեղեղների հետևանքով մինչև մի քանի հազար մարդ կարող է զոհված լինել, հաղորդում է կաբելային հեռուստատեսությունը։


Կիմ Չեն Ինը հուլիսի վերջին արտահերթ կուսակցության նիստի ժամանակ ասել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «լրջորեն անտեսել են» իրենց պարտականությունները և հետևաբար, պատասխանատու են զոհերի համար: Հյուսիսային Կորեայի քարոզչական ապարատը տարածել է լուսանկարներ, որտեղ Կիմը վերահսկում է աղետից հետո փրկարարական աշխատանքները, սակայն մահվան դեպքերի մասին չի հաղորդում:

bottom of page