Ձեր կեղտոտ ձեռքերը հեռու՛ պահեք հայկական սուրբ արժեքներից, եթե չեք ուզում մնալ առանց ձեռքերի. «Որդիների կանչ»
- Elen Hovsepyan
- 2 days ago
- 1 min read

«Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը, անդրադառնալով Հայ առաքելական եկեղեցու շուրջ տեղի ունեցող զարգացումներին, հայտարարությամբ է հանդես եկել։
«Դարեր շարունակ սրբապիղծներն իրենց կեղտոտ ձեռքերով փորձել են տապալել և վնասել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և միշտ էլ ստացել են իրենց արժանի պատասխանը:
Այս անգամն էլ բացառություն չի լինի...
Ձեր կեղտոտ ձեռքերը հեռու՛ պահեք հայկական սուրբ արժեքներից, եթե չեք ուզում մնալ առանց ձեռքերի»,- ասվում է հայտարարությունում։