top of page

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Aug 12, 2025
1 min read

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 12-ին երեկոյան, 13-ին գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 14-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Եղանակը Երևանում


Հանրապետության տարածքում՝

Օգոստոսի 12-13-ին գիշերը և երեկոյան, 14-ի և 16-ի երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ:Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 11-16-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օգոստոսի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։Օդի ջերմաստիճանն օգոստոսի 12-ին աստիճանաբար կնվազի ևս 2-3 աստիճանով:

Եղանակը ՀՀ մարզերում


Երևան քաղաքի օգոստոսի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 40.5°C (2023թ.)Օդի նվազագույն ջերմաստիճա 14.0°C (1984թ.)Օդի միջին օրական ջերմաստիճան 26.6°C

 
 
1/2990
bottom of page