«Երեկվա երեկոն հրաշալի էր ոչ միայն ֆուտբոլասերների, այլ ամբողջ հայ ժողովրդի համար»․ Թաթուլ Հակոբյան
- Elen Hovsepyan

- Sep 8, 2024
- 1 min read

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկվա երեկոն հրաշալի էր ոչ միայն ֆուտբոլասերների, այլ Հայաստանի և ամբողջ հայ ժողովրդի համար:Ֆուտբոլը միլիոնների խաղ է, և Հայաստանի հավաքականի յուրաքանչյուր հաղթանակ տոն է մեր ժողովրդի համար:Ֆուտբոլը ավելին է, քան խաղ: Հաղթանակը օգտակար է և՛ տնտեսության համար, և՛ աշխատունակությունը բարձրացնելու, և՛ հպարտ լինելու, և՛ ուղղակի ուրախանալու համար... Հատկապես այսօր, երբ պարտված, ստորացված անորոշություններով ու մարտահրավերներով լի Հայաստան ունենք:Բոլորիս ցանկությունն է, որ վերջապես Հայաստանը դուրս գա խոշոր մրցաշարերից մեկի եզրափակիչ, այս դեպքում՝ Աշխարհ-2026, որը տեղի է ունենալու ԱՄՆ-ում: Պատահականորեն հնարավոր չէ դուրս գալ Եզրափակիչ փուլ: Դրա համար պետք է տարիների քրտնաջան աշխատանք: Մեր հարևան Վրաստանը դրա լավագույն օրինակն է, որ, ի դեպ, նույնպես 4-1 հաշվով հաղթանակ տարավ Չեխիայի նկատմամբ:Բայց նաև չպետք է լինել մաքսիմալիստ:Անհատը, թիմը, հավաքականը ունենում են հնարավորությունների սահման:Հուսանք, որ մեր այս հավաքականը հենց այդ հնարավորությունների եզրին և դուրս է գալու Աշխարհ-2026-ի եզրափակիչ՝ հաղթահարելով խմբային մրցաշարը, որ սկսվելու է մյուս տարի:Ես նաև անձնապես եմ շահագրգիռ, քանի որ պատրաստվում եմ առաջին անգամ ներկա լինել Աշխարհի եզրափակիչ փուլին՝ 2026-ին:Անհամբեր սպասում եմ ամերիկյան հերթական իմ այցելությանը, այս անգամ՝ ֆուտբոլային առաջին ճամփորդությանը»։




















