top of page

Մենք փոխադարձ իրար կարիքն ունենք. Զուրաբյանը՝ ստորագրված հայ-իրանական համագործակցության հուշագրի մասին

  • 19 minutes ago
  • 1 min read


«Անկախացումից ի վեր Իրանը մեծ դեր է կատարել Հայաստանի անկախության ամրապնդմանը նպաստելու գործում։ Հայերը և իրանցիները եղբայրական ժողովուրդ են»,-հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման հիմնադրամի հիմնադիր, իրանագետ Փույա Հոսեինիի հետ համագործակցության հուշագիր ստրոագրելու արարողության ժամանակ։

 Նա հիշեցրեց, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Արաքսի վրա կառուցվեց կամուրջ  և սկսվեց փոխշահավետ համագործակցություն։

 Զուրաբյանը հիշեցրեց, որ Արցախի հարցում Իրանի քաղաքականությունը հավասարակշռված է է եղել՝ փորձելով նպաստել երկրների միջև խաղաղության հաստատմանը։

Ըստ ՀԱԿ փոխնախագահի, իրանը հոգատար է եղել իրանահայերի նկատմամբ։

 «Մենք փոխադրաձ իրար կարիքն ունենք և պետք է անենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանի անկախությունը ամրապնդվի, իսկ Իրանը հսկայական դեր կարող է խաղալ այս հարցում.,- ասաց Զուրաբյանը նշելով, որ հայ իրանական համագործակցության հնարավորություններն անթիվ ու անսահման են՝ և դրա համատեքստում քննարկել են հայ-իրանական երկաթգծի կառուցման, ինտերնետ մալուխի և, որպես ենթակառուցվածք, Իրանով չինական տեխնոլոգիաների արհեստական բանականության ներդրման համակարգը։

Ներկայացնելով ստորագրվող համագործակցության հուշագրի դրույթները՝ բանախոսն ասաց. «Խոսքը գնում է մի քանի բնագավառներում համագործակցության մասին, դրանք են. Հայաստան-Իրան քաղաքականության վերաբերյալ կարծիքների  փոխանակում և խորհրդակցություններ. երկրների միջև միջացառումների և սեմինարների կազմակերպման փոխադարձ աջակցություն. սատարում երկրու երկրների տնտեսական, մշակութային և քաղաքական հաստատությունների միջև կապերի դյուրացմանը. տեղեկատվության և փորձի փոխանակում ընդհանուր նպատակների իրագործման ուղղությամբ»։

Զուրաբյանը պարզաբենեց, որ ստեղծում են ինստիտուցիոնալ համակարգ հայ-իրանական համագործակցության օրակարգ ձևավորելու և առաջ տանելու համար։

 
 
1/2902
bottom of page