Ալեն Սիմոնյանը չի մասնակցին Մյուռոնօրհնեքի ու Մայր Տաճարի վերաօծման արարողություններին
- Elen Hovsepyan

- Sep 9, 2024
- 1 min read

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի սեպեմբերի 28-ին և 29-ին Մյուռոնօրհնեքի ու Մայր Տաճարի վերաօծման արարողություններին, թեև հրավեր ստացել է Մայր Աթոռից։
«Ես ստացել եմ հրավեր, ցավոք սրտի, այստեղ չեմ գտնվելու։ Պաշտոնական այցով գտնվելու եմ Կանադայում և չեմ կարող մասնակցել։ Եթե այստեղ գտնվեի, անպայման կմասնակցեի»,- Ազգային ժողովում լրագրողներին ասաց Ա.Սիմոնյանը։
Նա նշեց, որ ինքը տեղյակ չէ Նիկոլ Փաշինյանն ինչ հրավերներ է ստանում։




















