top of page

«Մարդն եկավ, տժժացրեց, միլիոնները վերցրեց ու գնաց»․ Ազատ Աբրահամյան

Aug 4, 2025
1 min read

Երգիչ-երգահան Ազատ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ջեյ-Լո…


Կարծեմ էս խմբագրությամբ կոչեցին նրան։


Ապրեն մեր ինտերնետային կայքերը։


Լոպեսահեղեղ.


«Ջեյ-Լո-ն երևանյան ռեստորաններից մեկում», «Ջեյ-Լո-ն սեր խոստովանեց հայաստանյան հանդիսատեսին», Ջեյ-Լո-ն՝ էս արեց, Ջեյ-Լո-ն՝ էն արեց…


Նորմալ է…


Ի վերջո գերաստղ է, չէ՞։


Ապրի Ջեյ-Լո-ն։


Հայաստանյան հանդիսատեսը հոգևոր արժեքների խիստ պակաս ուներ, մարդը եկավ բո՜լ-բո՜լ լցրեց գնաց։


Նկարվեց մեր հանդիսատեսը։ Էս մեր «հոգևոր արժեքներից» ամենապահանջվածներից է։


Նկարվեց ու շըրըխկ՝ ֆեյսբուք, ինստագրամ, տիկ-տոկ։


Չէ՜, աննկարագրելի լիցքավորում էր, հոգեպես հարստացանք։


Մարդը եկավ միլիոններ աշխատեց, գնաց։


Ի՞նչ տվեց։ Էն, որ Ջեյ-Լո՞ տեսաք։


Կեսից շատն էդպես էլ չիմացավ ինչի մասին երգեց։ Կամ, ասենք նույնիսկ լեզվին տիրապետողների համար բա միտք-բովանդակություննե՞րն էին կարևոր։


-Տժժալը։


Այ, թե ինչում էր «բարձր արժեքը»։


Մարդն էլ եկավ տժժացրեց, միլիոնները վերցրեց, գնաց, ու մեր ներաշխարհն էլ հարստացրեց, հարստացրեց է՜։


Ջեյ-Լո-ն սեր խոստովանեց…


Ամբողջ մի կյանք մեր քաղաքին, երկրին, հային սեր ենք խոստովանում, բոլորիս հասկանալի լեզվով էդ սիրուց ու միմյանց սիրելուց ենք երգում։ Չէ՜:


«Դուք ի՞նչ եք երգում որ։ Դուք գնացեք պստիկ դահլիճներում հարմարվեք, որոնցում հանդիսատեսի էդ պստիկ քանակն էլ շատ է ձեզ համար, դուք ի՞նչ արժեքներ տվողներ եք, բալամ։ Համեմատվելու բան գտաք, այ՝ Ջեյ-Լո՜ն…»։


Նժդեհը կասեր՝


«…Վա՜յ քեզ, ժողովուրդ, ինչ պատասխան պիտի տաս աստծուդ, խղճիդ, պատմությանը...Ներում եմ, թեև պատմությունը չի ների քեզ։ Աստված և իմ սերը քեզ հետ, ապերախտ ժողովուրդ»»։

 
 
1/2990
bottom of page