top of page

«Բայց մենք երջանիկ ենք, որ մեր վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար ձեռք են բերվել 2.000.000$ արժողությամբ զրահապատ մեքենաներ». Էդգար Ղազարյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Nov 12, 2024
  • 1 min read
ree

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրևառումը․ «Մեր ընտանիքում հանրային տրանսպորտից օգտվում ենք չորս հոգի։ Մենք ստիպված պետք է լինենք հունվարին վճարել 360.000֏` (մոտ 1000$)` տարեկան ուղետոմս ձեռք բերելու համար, վճարումը կատարել միանգամից, դեռ ծառայություններից չօգտված։ Գործնականում դա անհնար է։ Միգուցե ստիպված լինենք տնից դուրս չգալ կամ ոտքով քայլել, բայց մենք երջանիկ ենք, որ մեր վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար ձեռք են բերվել 2.000.000$ արժողությամբ զրահապատ մեքենաներ, նրա կնոջ` Աննա Հակոբյանի համար` մոտ 150.000$ արժողությամբ նոր Lexus ամենագնաց, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի համար` շուրջ 200.000$ արժողությամբ բարձր դասի BMW, մի քանի միլիոն դոլարի մեքենաներ նրանց ուղեկցող անվտանգության աշխատակիցների համար և այլն»։

1/2407
bottom of page