top of page

Երկրպագուները Դուա Լիպային անվանել են «մոլորակի ամենասեքսուալ արարածը»

Aug 11, 2025
1 min read

29-ամյա Դուա Լիպան կրկին խենթացրել է իր երկրպագուներին՝ այս անգամ Instagram-ում հրապարակած ծովափնյա լուսանկարներով: Երգչուհին ջրի մոտ կեցվածք է ընդունել սպիտակ կիսաթափանցիկ վերնաշապիկով և ժանյակավոր նեղ ներքնազգեստով՝ կերպարը լրացնելով մեծ ականջօղերով, վզնոցներով և ապարանջաններով: Երգչուհու մազերը բնական ալիքներով են, իսկ աչքերը՝ ծածկված հսկայական սև արևային ակնոցի ներքո:


Լուսանկարների տակ Դուան լակոնիկ գրել է. «VITAMIN SEA»: Երգչուհին չի նշել լուսանկարահանման վայրը, բայց հայտնի է, որ օգոստոսի սկզբին նա հանդես է եկել Կոսովոյում կայացած Sunny Hill փառատոնում՝ որպես գլխավոր երգչուհի:


Մեկնաբանություններում երկրպագուները չեն զսպել իրենց հույզերը. «Ի՜նչ գեղեցիկ կին: Բրիտանական դիվա», «Ես քո արձակուրդներն ավելի շատ եմ սիրում, քան իմը», «Դու մոլորակի ամենասեքսուալ արարածն ես»:


Դուան վերջերս ստացել է Կոսովոյի քաղաքացիություն: Երկրի նախագահ Վիյոսա Օսմանին երգչուհուն անվանել է «Կոսովոյի պատմության ամենանշանավոր մշակութային դեմքերից մեկը» և ասել, որ իր համար պատիվ է հանձնել անձնագիրը:


Դուան արդեն ունի բրիտանական և ալբանական քաղաքացիություններ, և այժմ, ինչպես նա է ասում՝ «երկու կողմերը մեկ են դարձել»։ «Սա լրացնում է այն երկվությունը, որը միշտ եղել է իմ մեջ։ Ես սիրում եմ այս երկիրը, և սա շատ բան է նշանակում ինձ և իմ ընտանիքի համար»։

 
 
1/2990
bottom of page