Կտրուկ քայլերի ենք գնալու, ամեն ինչի պատրաստ ենք. «Մուլտի սթոունի» աշխատակից
- 11 hours ago
- 1 min read

«Արդեն 10 օր է գործարանը պարապուրդի է մատնված, ում դիմել ենք, ոչ մեկ դեռ այս պահին մեզ պատասխան չի տալիս, ում դիմում ենք, ասում են՝ պատասխան չկա»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Մուլտի սթոունի» աշխատակիցը։
«Մուլտի սթոունի» աշխատակիցներն այսօր կրկին բողոքի ակցիա են անում՝ պահանջելով թույլ տալ իրենց աշխատել։ Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունները, գործարանները, այդ թվում «Մուլտի սթոունը», իրավապահների կողմից կապարակնքվել են։
«Մուլտի սթոունի» աշխատակիցներն այսօր կրկին հավաքվել են հասկանալու՝ այս կառավարությունն ի վերջո պատասխան տալո՞ւ է, թե՞ ոչ։
«Պարոն Ծառուկյանը զրոյից բացել է գործարաններ, ստեղծել է աշխատատեղեր։ Դա նշանակում է, որ բյուջե էլ գումարներ են մուտք արվում, դրանից իրենք էլ իրենց ծախսերն են հոգում։
Եթե մեզ այսօր պատասխան չտան, կտրուկ քայլերի ենք գնալու, համբերության բաժակը լցվել է։ Ամեն ինչի պատրաստ ենք, էլ չգիտենք՝ ինչ անել, եթե մեզ երկիրը չի ուզում աջակցի, ուրեմն մենք էլ պետք է ամեն ինչ անենք, որ կարողանանք մեր ընտանիքները պահել։
Չի լինի այդպես՝ ոչ մեկ պատասխան չի տալիս, չեն ասում՝ 1 օր է, 10 օր է փակ լինելու, ոչ մեկ չի ասել՝ նստեք տանը, բաց ձեր գումարները վճարակելու ենք»,- ասաց աշխատակիցը։




















