top of page

Ալեն Սիմոնյանը «հետախուզում է հայտարարել» ականատես կնոջ նկատմամբ ու մեկնել պայթյունի վայր

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 4 hours ago
  • 1 min read

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց տեսանյութ` հայտարարելով, թե գնում է Բաղրամյան 26-ի հարևան տարածք, որտեղ էլ կփորձի պարզել` իրե՞նն են արդյոք կառուցվող շենքերը, որոնց շինարարության պատճառով էլ տեղի է ունեցել Սիլվա Կապուտիկյան փողոցի վթար-պայթյունը: Նա կոչ արեց շենքերի «իրական տերերին» գալ դեպքի վայր, որովհետև ինքը հետամտորեն ապացուցելու է, թե ում են դրանք պատկանում:


Ավելի վաղ նա հայտարարել էր, որ որոնում է այն կնոջն, ով ասել էր, որ շենքերից մեկն Ալեն Սիմոնյանինն է: «Խնդրում եմ օգնել ինձ` գտնել այս` Բաղրամյան 26-ի հարևանությամբ բնակվող կնոջը: Անուն Ազգանուն հեռախոսահամար»,- կնոջ լուսանկարին կից գրել էր նա` ավելի ուշ ջնջելով իր այս գրառումը:

1/2127
bottom of page