Լայն ժպիտներով, սպիտակ կոստյումներով էս մարդիկ եկել են Եռաբլուր. Մետաքսե Հակոբյանը՝ ՔՊ-ականների մասին
- Elen Hovsepyan

- Sep 27, 2024
- 2 min read

«Եռաբլուր» պանթեոնում այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը իշխանության ներկայացուցիչների հասցեին վանկարկեց՝ «այ մարդասպաններ, արյան մեջ թաթախվածներ»։
Լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Չկարողացա էմոցիաներս պահել, վանկարկումները արեցի։ Լսեցին, շրջվեցին ու նայեցին զզվանք արտահայտող դեմքերով։ Ի՞նչ բարոյականություն ունեն գան ու այս զոհված երեխաների շիրիմերի մոտ կապիկություն անեն։ Սա երկու տարբեր իրականություններ են: Գոնե այնքան բարոյականություն ունենան այս օրերին չգան: Մենք առավոտից հիշում ենք՝ այս պահին ինչ էինք անում, այս պահին ով զոհվեց, որ լուրը ստացանք:
Այստեղ մեր երեխաներն են, որոնք հանուն հայրենիքի զոհվել են։ Իրենք եկել են լայնաբերան ժպիտներով, կանայք սպիտակ կոստյումներով։ Ժպիտները երեսներին գնում են հարգանքի տուրք մատուցելու։
Երկու տարբեր իրականություններ են։ Գոնե այնքան բարոյականություն ունենան ու այս օրերին չգնա։
ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն անցնում էր մեր կողքով ու ասում՝ վայ կներեք, չնկատեցի։ Արդեն չեն էլ նկատում, իրենց համար ի՞նչ Արցախ։ Մեկը հարցնի իրենց՝ ո՞ր հայրենիք համար են զոհվել այսքան մարդ, որպօես ի՞նչ եք այսօր եկել։
Այս մարդիկ սառը հաշվարկով Եռաբլուրը դարձրել են քաղաք, եղբայրական պանթեոնի չափերը տասնապատիկ մեծացած: Սառը հաշվ արկով շարունակում են մեծացնել Եռաբլուրը, հանձնել հայրենիքը: Այստեղով անցան ցեղասպանությանը համագործակցած մարդասպանները»։
Նենք, որ այսօր Արցախյան երրորդ պատերազմի 4-րդ տարելիցի կապակցությամբ «Եռաբլուր» են այցելել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան, ՔՊ-ական պատգամավորներ, նախարարներ։ Այնտեղ են նաև Արցախի Հանրապետության իշխանության ներկայացուցիչները՝ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ, բայց նրանք առանձին են հավաքվել։ Տարածքում մեծ թվով ոստիկաններ կան։
Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետությունը պատերազմ սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ:
Ադրբեջանական ԶՈւ-ն, Թուրքիայի ակնհայտ աջակցությամբ, ինչպես նաև վարձկանների ներգրավմամբ, այդ օրվանից սկսեց ռմբակոծել Արցախի բնակավայրերը՝ մայրաքաղաք Ստեփանակերտից մինչև այլ քաղաքներ ու գյուղեր։ Հայաստանում ու Արցախում այդ օրերին հայտարարվել էր ռազմական դրություն ու զորահավաք:
Ադրբեջանական ԶՈւ-ն, Արցախի դեմ մղված պատերազմի ողջ ընթացքում կիրառում էր չթույլատրված զինատեսակներ, այդ թվում քաղաքացիական բնակչության նկատմամբ։
Պատերազմից 44 օր հետո, նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև կնքվեց եռակողմ հայտարարություն, որով դադարեցվեցին ռազմական գործողությունները: Ադրբեջանի վերահսկողության տակ անցան Արցախի 7 շրջանները, Շուշին ու Հադրութը։




















