«Իշխանության մատուցած սցենարով անազատության մեջ է և զրկված է պատշաճ բուժզննումից»․ Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սև հովազ»-ի նախագահ Սերոբ Գասպարյանն ունի կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ, որոնք համատեղելի չեն կալանքի հետ, սակայն շարունակում է իշխանության մատուցած տարօրինակ ու անհավատալի սցենար ունեցող գործով երկար ժամանակ մնալ անազատության մեջ:Սեպտեմբերին կլրանա 1 տարին, ինչ վերջինս ու ևս 2 անձ կալանավորված են «իշխանությունը յուրացման նախապատրաստության» մեղադրանքով:Արդեն բոլորին է հայտնի, որ «իշխանության յուրացում», «ահաբեկչություն», «սահմանադրական կարգի տապալում» հոդվածներն այս ռեժիմի համար ունեն յուրահատուկ նշանակություն և ցանկացածի վզին կարող են փաթաթել և ուղարկել կալանավայր:Սերոբ Գասպարյանը զրկված է պատշաճ բուժզննումից, իսկ նրա գործով դատական նիստերը մեծ ընդմիջումներով են ընթանում:Բռնապետական բաստիոնում իշխանությունը պարապ չի նստում. միշտ կգտնվեն մարդիկ, ովքեր տարբեր դրդապատճառներով կխանգարեն իշխանությանը և որևէ հոդվածով կազատազրկվեն»:




















