top of page

Իտալիայում այսօր մեկնարկում են Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 4 days ago
  • 1 min read


Իտալիայում այսօր մեկնարկում են  Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերը։ Պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերը ընդունում են միանգամից երկու քաղաք՝ Միլանը և Կորտինա դ ' Ամպեցոն։ 

Օլիմպիական խաղերը տևելու են մինչև փետրվարի 22-ը։

Ընդհանուր առմամբ, 2026 թվականի ձմեռային խաղերին կմասնակցի մոտ երեք հազար մասնակից։

Հիշենցենք, որ Հայաստանի 5 ներկայացուցիչ կմասնակցի Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերին: 

Հայաստանը կներկայացնեն դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, ինչպես նաև


Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը:

Խաղերի բացման պաշտոնական արարողության ժամանակ Հայաստանի դրոշակակիրը կլինի Կարինա Ակոպովան-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը: Նրանք նվաճել են գեղասահքի զույգերի առաջին օլիմպիական ուղեգիրը ՀՀ անկախության շրջանում։ Առաջինը պայքարի մեջ կմտնեն գեղասահորդները. կարճ ծրագրի որակավորման փուլում նրանց մրցելույթը նախատեսված է փետրվարի 6-ին: Ազատ ծրագրի որակավորման փուլը տեղի կունենա փետրվարի 8-ին:

Փետրվարի 7-ին դահուկորդ Կատյա Գալստյանը հանդես կգա 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ), փետրվարի 12-ին՝ 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևերում:

Փետրվարի 8-ին Միքայել Միքայելյանը հանդես կգա 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ),  իսկ փետրվարի 13-ին՝ 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևերում:

Լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը փետրվարի 14-ին կմասնակցի հսկա ոլորավայրէջք, իսկ փետրվարի 16-ին՝ ոլորավայրէջք մրցաձևերին:

Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերում կխաղարկվի մեդալների 116 հավաքածու:  Մրցումները կանցկացվեն 16 մարզաձևերում:

2028 թվականի ամառային Օլիմպիական խաղերը տեղի են ունենալու Միացյալ Նահանգներում։

 
 
1/2570
bottom of page