top of page

«Սպառնում են պատերազմով, եթե ժողովուրդը չընտրի Ալիևի թեկնածուներին»․ Վարդան Բալյան

Aug 23, 2025
1 min read

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կասկածամտությունը ժուլիկներին բնորոշող գլխավոր հատկանիշն է, որի ակունքն, ի դեպ, տգիտությունն է, փառասիրությունն ու մեծամտությունը՝ սեփական ես-ի աղճատված ընկալումը, որ ստիպում է մյուսներին կասկածել քո անձի նկատմամբ արհամարհական կամ ամբարտավան վերաբերմունքի մեջ:


Կասկածամիտ մարդը հակված է ամեն ինչում ենթատեքստ ու իրեն վնասելու թաքնված միտում փնտրել: Այդպիսի մարդիկ, որպես կանոն, իրենց բոլոր խնդիրների մեղավորներ են գտնում ուրիշների մեջ:


Անկախության Հռչակագրի օրվա առիթով ուղերձում Արցախյան շարժումը հայ ժողովրդի դեմ կազմակերպված դավադրություն ներկայացնելը մեր հանրության մեջ կասկածանք սերմանելու նպատակ ունի: Այս ժուլիկները սպասել ու վերջապես գտել են հարմար պահ, որովհետև կասկածանքի դուռը բացում է վախը: Սեփական ժողովրդին վախեցնել, սպառնալ պատերազմով, անխուսափելի պատերազմով, եթե հանկարծ ժողովուրդը հանդգնի չենթարկվել Ալիևի կամքին ու չընտրի նրա թեկնածուներին:


Ու այս մանր ժուլիկներին դեռ հավատացողներ ու սրանցից վախեցողներ կան:


Շնորհավորում եմ բոլորիս Անկախության Հռչակագրի 35-րդ տարեդարձի առիթով հայրենատեր բոլոր հայերին:

 
 
1/2990
bottom of page