Պայթյուն` Մոսկվայի Կենտրոնական մանկական խանութում. կան զոհ և վիրավորներ

Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի Մոսկվայի գլխավոր քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել Լուբյանկայի Կենտրոնական մանկական խանութում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։
Պաշտոնական վարկածի համաձայն՝ օգոստոսի 24-ի կեսօրին Կենտրոնական մանկական խանութի երրորդ հարկում հելիումի բալոն է պայթել։ Նախնական պատճառը տեխնիկական անսարքությունն է։ Ականատեսների խոսքով՝ ամենամեծ վնասը կրել է «Պերեդվիժնիկ» խանութը, որը վաճառում է գեղարվեստական պարագաներ։
Ականատեսները պատմում են, որ «Կենտրոնական մանկական խանութում պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ շենքի հաստ պատերը դողացել են բոլոր տեղերից», - գրում է Ռուսաստանի հատուկ ծառայություններին մոտ գտնվող Telegram ալիքը։ Պայթյունի հետևանքով վիրավորների թվում կա ԱԴԾ սպա, որը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ ձեռքերի լուրջ վնասվածքներով։




















