top of page

«Եթե դու իրենց որոշումները չես կատարում, իրենք էլ որոշում կկայացնեն ՀՀ-ի ակտիվները սառեցնել»․ Գառնիկ Դանիելյան

Aug 5, 2025
1 min read

«Ուղղակի մարդու ձեռքից խլվում է բիզնեսը։ Սա աննախադեպ է»,- «5-րդ ալիք»-ի եթերում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով ՀԷՑ-ի պետականացմանը և Ստոկհոլմի արբիտրաժի կայացրած որոշմանը։

«Արբիտրաժի որոշումները մեզ համար պետք է լինեն ի գիտություն, բայց էս իշխանությունները փաստացի ասում են, որ իրենց համար այդ որոշումները որևէ նշանակություն չունեն։ Այս գործը ցույց է տալիս, որ նրանք թքած ունեն եվրոպական ատյանների բարձրագույն որոշումների վրա»,-նշել է պատգամավորը և ընդգծել․ «Սրա հետևանքները վատ են լինելու մեր տնտեսության համար։ Եթե դու իրենց որոշումները չես կատարում, իրենք էլ որոշում կկայացնեն ՀՀ-ի ակտիվները սառեցնել, որոշակի պատժամիջոցներ կիրառել։ Սա էլ մեր ժողովրդի՝ հերոս հարկատուի գրպանից կլինի»։

 
 
1/2990
bottom of page