top of page

«Միլթոն» փոթորիկը հասել է Ֆլորիդա

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 10, 2024
  • 1 min read
ree

«Միլթոն» փոթորիկը հասել է Ֆլորիդայի արևմտյան ափին և արդեն ավերել է ավելի քան հարյուր տուն։ ՌՆԿ-ի հաղրդմամբ տեղի իշխանությունները հայտնել են արևելյան ափին գտնվող ծերանոցում առաջին զոհերի մասին: Նահանգում ավելի քան 1 միլիոն տնային տնտեսություններ առանց էլեկտրականության են մնացել։

Աղետը հասել է նահանգի արևմտյան ափին Սիեստա Քիի մոտ՝ Ֆլորիդայի մայրցամաքին գրեթե հարակից պատնեշային կղզի: Հարվածի պահին փոթորկի ներսում քամու արագությունը եղել է մոտ 193 կմ/ժ արագությամբ։

Նախքան փոթորկի մոտենալը ավելի քան 5 մլն բնակիչ է տարհանվել։ Հայտարարված է արտակարգ դրություն։

Վարչաշրջանի շերիֆն ​​ասել է, որ «բազմաթիվ զոհեր» են եղել այն բանից հետո, երբ մի շարք տորնադոներ հարվածել են Արևելյան ափին, հայտնում է Fox News-ը։

Վարչաշրջանի խոսնակ Էրիկ Գիլն ասել է, որ «Սենտ Լյուսի շրջանի տասնյակ տներ վնասվել են, որոշները աղետալի վնասներ են կրել»: Ֆլորիդայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության գործադիր տնօրեն Քևին Գաթրին հայտնել է, որ նահանգում ավերվել է 125 տուն:

1/2412
bottom of page