«Հակակոռուպցիոն կոմիտեն չի ապահովում իմ տեսակցությունը պաշտպանյալիս հետ». Արսեն Բաբայան
Mar 30, 2025
1 min read
Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը. «Արդեն 6-րդ ժամն է, ինչ Հակակոռուպցիոն կոմիտեն չի ապահովում իմ տեսակցությունը պաշտպանյալիս՝ Գյումրու «Մեր քաղաքը» նախընտրական դաշինքով ավագանու թեկնածու 70 տարեկան Անահիտ Խալաթյանի հետ:
Այս պահից ես հեռանում եմ Հակակոռուպցիոն կոմիտեի շենքից: Կսպասեմ քննիչի զանգին 041122222 հեռախոսահամարով:
Հանրային պաշտպանի գրասենյակին խնդրում եմ պահանջի դեպքում տիկին Անահիտին պաշտպան չտրամադրել, քանի որ վերջինս պաշտպան ունի, որին հակակոռուպցիոն կոմիտեն թույլ չի տալիս տեսնել»:




















