«Բայդենը մտավոր հետամնաց է դարձել, Քամալան էլ այդպես է ծնվել». Դոնալդ Թրամփ
- Elen Hovsepyan

- Sep 29, 2024
- 1 min read

ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Վիսկոնսինում իր նախընտրական ելույթի ժամանակ վիրավորական կերպով խոսել է փոխնախագահ Քամալա Հարիսի և Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենի մտավոր կարողությունների մասին։«Ջո Բայդենը մտավոր հետամնաց է դարձել,- ասել է նախագահի հանրապետական թեկնածուն,- դե Քամալան էլ ծնվել է այդպես»:
Միայն մտավոր հաշմանդամություն ունեցող մարդիկ, ըստ Թրամփի, կարող էին իրականացնել ներգաղթային քաղաքականություն, որի պատճառով, ըստ քաղաքական գործչի, ԱՄՆ-ն այժմ տուժում է։
Քաղաքական հակառակորդներին ուղղված` Թրամփի վիրավորանքներն արժանացել են նրա կողմնակիցների բացականչություններին և ծափահարություններին:




















