Մենք ունենք բավականաչափ ուժ և ռեսուրսներ 2022-ին սկսածը տրամաբանական ավարտին հասցնելու և ՌԴ-ին անհրաժեշտ արդյունքին հասնելու համար. Պուտին
- Elen Hovsepyan
- 7 hours ago
- 1 min read
Ռուսաստանն ունի բավարար ուժեր և ռեսուրսներ հատուկ ռազմական գործողությունն իր տրամաբանական ավարտին հասցնելու համար, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մենք ունենք բավականաչափ ուժ և ռեսուրսներ՝ 2022 թվականին սկսածը հասցնելու իր տրամաբանական ավարտին և այն արդյունքին, որն անհրաժեշտ է Ռուսաստանին», - ասել է Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
Նա ընդգծել է, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության արդյունքը, որն անհրաժեշտ է Մոսկվային, ենթադրում է ուկրաինական ճգնաժամի արմատական պատճառների վերացում, կայուն խաղաղության ձեռքբերում, Ռուսաստանի անվտանգության ապահովում և ռուսալեզու բնակչության շահերի պաշտպանություն։