top of page

Շիրակում ՌԴ քաղաքացին «ՈւԱԶ»-ով վրшերթի է ենթարկել 67-ամյա կնոջ. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • May 6
  • 1 min read

Երեկ՝ մայիսի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19։05-ի սահմաններում Գյումրի քաղաքից դեպի Ոսկեհասկ տանող ավտոճանապարհին ռուսական զորամասի «ՈւԱԶ» մակնիշի բեռնատարը վրաերթի է ենթարկել Շիրակի մարզի բնակիչ 67-ամյա Թագուհի Փ․-ին։

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել «Գյումրի» բժշկական կենտրոն։Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի ինքնությունը։Նախնական տեղեկություններով՝ վրաերթ կատարած վարորդը ՌԴ քաղաքացի է։

 
 
bottom of page