«Երբ Դանիելը ծնվեց, մենք արդեն բաժանված էինք». Ագնեսա Շահնազարյան
- 1 day ago
- 1 min read

«Առաջին օրվանից թույլ եմ տվել, որ Դանիելն իր հայրիկի հետ շփվի: Շփվում են ու ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում, հակառակը՝ շատ լավ է: Երբ Դանիելը ծնվեց, մենք արդեն բաժանված էինք: Այդ ժամանակ նրա հայրիկը գնաց Միացյալ նահանգներ և ինձ մոտ շատ էմոցիոնալ ու փխրուն վիճակ էր: Եթե քայլ լիներ միասին ապրելու, ես հաստատ միանալու էի, բայց շատ լավ էր, որ նա այստեղ չէր: Մարեց այդ ամենը:
Դանիելին մեծացրեցին մայրիկս և մորաքույրս: Ես այդ ժամանակ Վանաձորի թատրոնի տնօրենն էի, ու երբ լրացավ որդուս ծնվելու 40 օրը, ես պետք է գնայի աշխատանքի: Վանաձորի այդ տանը, որը վարձել էի, համար չէր նորածին երեխայի համար, դժվար էր տաքացվում: Դանիելին թողնում էի այստեղ, ես գնում՝ Վանաձոր, անում իմ աշխատանքը և կամ երեկոյան էի վերադառնում, կամ մեկ օր հետո: Բայց միտքս անընդհատ Երևանում էր՝ Դանիելի հետ: Այդ առումով ևս շատ բարդ էր»,- «Սրտի տանիքներով» հաղորդման շրջանակներում՝ խոսելով ամուսնալուծության և որդուն մենակ մեծացնելու մասին, պատմել է դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը:




















