top of page

Զաքիր Հասանովը հանձնարարականներ է տվել զորքերի մարտունակության բարձրացման վերաբերյալ և անձնակազմին է փոխանցել Ալիևի կողմից ադրբեջանական բանակի առջև դրված խնդիրները

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 17
  • 1 min read
ree

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ, Պաշտպանության նախարարության ղեկավարությունը ստուգել է ադրբեջանական բանակի ստորաբաժանումների մարտական ​​պատրաստվածության մակարդակը և ապահովվածությունը: 

Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Տեղում զինծառայողների համար ստեղծված պայմաններին ծանոթանալուց հետո պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը համապատասխան պաշտոնատար անձանց լրացուցիչ հանձնարարականներ է տվել ձմեռային շրջանին նախապատրաստվելու, ստորաբաժանումներում ծառայողական-կենցաղային պայմանների բարելավման, զորքերի մարտունակության բարձրացման, սպառազինության և տեխնիկայի սեզոնային սպասարկման, ինչպես նաև անխափան մատակարարման ապահովման վերաբերյալ:

Նշվում է, որ հանդիպման ժամանակ պաշտպանության նախարարը խոսել է Իլհամ Ալիևի ղեկավարությամբ իրականացված բանակաշինության հաջող բարեփոխումների մասին և նշել Ադրբեջանի աճող հեղինակությունը միջազգային ասպարեզում, որը ձեռք է բերվել պետության ղեկավարի կողմից հեղինակավոր միջոցառումների ժամանակ ադրբեջանական ժողովրդի շահերի և դիրքորոշման վճռական պաշտպանության շնորհիվ։

Հասանովը անձնակազմին է փոխանցել  նաև Իլհամ Ալիևի կողմից ադրբեջանական բանակի առջև դրված խնդիրները:

 
 
1/2409
bottom of page