Լավրովն Ալյասկայի հյուրանոց է ժամանել «ԽՍՀՄ» գրությամբ սվիտերով

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Անքորիջի հյուրանոց է ժամանել՝ հագին սվիտեր՝ վրան գրված «СССР» («ԽՍՀՄ»)։ Կադրերը հրապարակվել են «Իզվեստիա» Telegram ալիքի կողմից։
Լրագրողները Լավրովին հարցրել են, թե արդյոք նա նախկինում եղել է Ալյասկայում։ Նախարարը դրական պատասխան է տվել։
Մինչ այդ, Սերգեյ Լավրովը կոչ է արել Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալ որևէ կանխատեսում չանել և նշել է, որ Ռուսաստանը հստակ դիրքորոշում ունի, որը կհայտարարվի։ Նա նաև խոսել է միջոցառման մեկնարկից առաջ նյարդայնության բացակայության մասին։
Հիշեցնենք՝ այսօր՝ օգոստոսի 15-ին Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բանակցություններ կանցկացնեն Ալյասկայում։ Հիմնական թեման Ուկրաինայում խաղաղությունն է։ Քննարկվող առաջարկները կարող են ներառել տարածքների փոխանակում և Կիևի կողմից ՆԱՏՕ-ին միանալուց հրաժարվելը։




















