Կապան-Քաջարան ավտոճանապարհին բախվել են MAN բեռնատարը և Suzuki-ին․ վերջինի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
- Elen Hovsepyan
- 13 hours ago
- 1 min read
Երեկ՝ մայիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։35-ի սահմանում Կապան-Քաջարան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 37-ամյա Նորայր Ա․-ի վարած MAN մակնիշի բեռնատարը և 32-ամյա Մովսես Մ․-ի վարած Suzuki մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Suzuki-ի վարորդ Մովսես Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Քաջարան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Քաջարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում իրականացրել հերթապահություն։ Նաև դեպքի վայր են ժամանել պարեկները, ոստիկաններն ու քննիչները:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։