«ՀՀ որևէ կառավարություն չի ներկայացրել Թուրքիայի հետ սահմանի բացման դրական և բացասական կողմերը»․ Մեսրոպ Առաքելյան
Jun 21, 2025
1 min read

«Հայաստանի որևէ կառավարություն չի ներկայացրել Թուրքիայի հետ սահմանի բացման դրական և բացասական կողմերը։ Չկա տնտեսական որևէ հաշվարկ օգուտների և վնասների մասին։
Ինչպես այս, այնպես էլ նախորդ կառավարությունները ռազմավարական հարցերին մոտենում են 2-րդ կուրսի ռեֆերատի մակարդակով»,- այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը և հորդորել․ «Մասնակցեք հարցմանը իմ տելեգրամյան էջում՝ Կո՞ղմ եք Թուրքիայի հետ սահմանի բացմանը»։




















