top of page

Գարեգին Բ-ի եղբայր Եզրաս արքեպիսկոպոսը ներառվել է ուկրաինական ծայրահեղական բազայում

Sep 28, 2025
1 min read

Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայրը՝ արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը, ներառվել է ուկրաինական «Միրոտվորեց» ծայրահեղական կայքի տվյալների բազայում:


Կայքի հեղինակները, մասնավորապես, մեղադրում են արքեպիսկոպոս Եզրասին Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ոտնձգության, ինչպես նաև Ռուսաստանի նկատմամբ հրապարակային աջակցություն ցուցաբերելու համար։


Նշենք, որ այս տարվա մարտին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանին պարգևատրել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով։

 
 
1/2990
bottom of page