top of page

Կարի արտադրամասում պшյթյունից 2 տուժшծի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մյուսինը` բավարար․ ԱՆ

Sep 30, 2025
1 min read

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել Երևանում գտվող կարի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացված 4 քաղաքացիների առողջական վիճակի մասին: 

«Տուժածներից մեկն անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել: 2 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, ստանում են անհրաժեշտ բուժօգնություն, մյուսինը` բավարար»,-հայտնում են Առողջապահության նախարարությունից:

Ավելի վաղ Փրկարար ծառայությունից հայտնել էին, որ  սեպտեմբերի 30-ին ժամը 16։12-ին տեղեկություն է ստացվել՝ Երևան քաղաքի Այասի փողոցում գտնվող կարի արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն: 4 քաղաքացի հոսպիտալացվել է: 

 
 
1/2990
bottom of page