Բոլոր քաղաքական հետապնդումները պետք է դադարեցվեն. Արտակ Բեգլարյան
- 12 hours ago
- 1 min read

Բոլոր քաղաքական հետապնդումները պետք է դադարեցվեն, և դրա համար հանրային ճնշումը շատ կարևոր է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:
«Իշխանությունները շարունակում են քաղաքական բռնաճնշումները և բանտարկությունները հայտնի ու ազդեցիկ ընդդիմախոսների դեմ:
Ի թիվս նախորդ բազմաթիվ դեպքերի՝ վերջին ցցուն դրվագներից են Ավետիք Չալաբյանի ապօրինի բանտարկությունը, Նարեկ Կարապետյանի դեմ կարված քրեական գործը և Լիպարիտ Դրմեյանի դեմ պատվիրված հետապնդումը: Դե իսկ Գագիկ Ծառուկյանի բեմադրված ձերբակալությունն էլ ոչ միայն իրավական ու քաղաքական, այլև՝ լրացուցիչ բարոյական սահմաններ է անցել:
Փաշինյանը հետևողական կերպով ոչնչացնում է քաղաքական ու հանրային դաշտը և լռեցնում ընդդիմադիր ձայները՝ Հայաստանը օրեցօր գլորելով ավտորիտարիզմի անդունդը՝ ի հակառակ իր ժողովրդավարական երդումների:
Բոլոր քաղաքական հետապնդումները պետք է դադարեցվեն, և դրա համար հանրային ճնշումը շատ կարևոր է»,- նշել է նա:




















