top of page

«Հրապարակ». ՔՊ-ական պատգամավոր Ռուզաննա Երեմյանի հեռանալուց հետո դպրոցում իսկական ցնծություն է, հատկապես՝ աշակերտների ծնողների շրջանում

  • 2 hours ago
  • 1 min read


«Հրապարակ» թերթը գրում է.

«Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի արդեն նախկին տնօրեն, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուզաննա Երեմյանը երեկ հրաժեշտի լալահառաչ խոսքով էր հանդես գալիս, որ հեռանում է «հարազատ կրթօջախից», որտեղ շուրջ 5 տարի աշխատել է։ Չնայած նա շուրջ մեկ ամիս է, ինչ պատգամավորական մանդատ է ստացել, սակայն միայն երեկ էր որոշել կրթահամալիրին հրաժեշտ տալ։ Իսկ դպրոցում իսկական ցնծություն է, հատկապես՝ աշակերտների ծնողների շրջանում:

Մենք Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությունից հետաքրքրվեցինք` կրթահամալիրը նոր ղեկավար ունի՞ արդեն։ Մեզ հայտնեցին, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել կրթահամալիրի կերպարվեստի ուսուցչուհիներից մեկը՝ Տաթևիկ Սարգսյանը։ Տնօրենի թափուր տեղի համար մրցույթն էլ արդեն հայտարարված է»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 
 
1/2891
bottom of page