«Ինքն ո՞վ է, որ եկեղեցուն թիրախավորի»․ Միքայել Սրբազանի արձագանքը Փաշինյանին
- Elen Hovsepyan
- 14 hours ago
- 1 min read

Aravot.am-ի հետ զրույցում Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը չի ցանկացել մեկնաբանել եկեղեցիներին Նիկոլ Փաշինյանի տված այսօրվա որակումը՝ «եկեղեցիները չուլանացված են» , միայն ասել է.
«Ինքն իրեն գնահատականներ է տալիս, հիմա ի՞նչ անենք: Այ քեզ բան: Թող ինքն իր համար խոսի, ես իր որակումներին պետք է պատասխանե՞մ, ինձ ի՞նչ հետաքրքիր են իր ասածները: Չգիտեմ՝ ինչ է տեսել, կարող է՝ երազում է տեսել: Կարող է՝ քահանան խորան բարձրանալիս՝ կոշիկները հանել է, խորան է բարձրացել, այդ կոշիկներն է տեսել: Ի՞նչ իմանամ՝ ինչ է տեսել… իր ի՞նչ գործն է՝ մենք ինչ ենք անում: Եկեղեցին պետությունից բաժանված չէ՞։Կամ ի՞նչ մահճակալի մասին է խոսում, մահճակալն ի՞նչ գործ ունի եկեղեցում: Մահճակալ կարող է լինել այն եկեղեցիներում, որոնք վերակառուցման կամ վերանորոգման մեջ են, կամ հենց իրենց պատմամշակութային կոմիտեի ենթակայության տակ են: Եկեղեցուն պատկանող եկեղեցիներում նման բան չի կարող լինել, իր հավակնությունը թող ներկայացնի մշակույթի նախարարությանը, ոչ թե մեզ:
Ի՞նչ մահճակալ, ի՞նչ աթոռ, ի՞նչ սեղան կամ չգիտեմ ինչ: Մենք ինքներս ենք պայքարում նման երևույթների դեմ, բայց ինչպես ասացի՝ միշտ չէ, որ հաջողում ենք, որովհետև կից կառույց չունենք: Դրա համար կից կառույց պետք է ունենանք: Իրենից շատ ենք մտահոգված նման բաներով:
Ինքն ո՞վ է, որ եկեղեցին թիրախավորի է, ո՞վ է ինքը, որ մի հատ էլ եկեղեցին թիրախավորի»: