top of page

Անհաջող ատեստավորումից հետո՝ ողբերգակա՞ն ավարտ․ Սիսիանի զորամասում լեյտենանտի դին է հայտնաբերվել

  • 19 hours ago
  • 1 min read


Գրել ենք, որ այսօր Սիսիանի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ նախնական վարկածով զինծառայողը ինքնասպանություն է գործել։


Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ զինծառայողը ամուսնացած էր, սպայական կազմի ծառայող՝ ավագ լեյտենանտ։ Նրա դին հայտնաբերվել է զորամասի դիմաց։


«Հրապարակ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ զինծառայողը վերջերս փորձել է մասնակցել ատեստավորման, սակայն ատեստավորման հետ կապված որոշակի խնդիրներ է ունեցել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ` չի բացառվում,որ այդ հանգամանքը նրան բավականին անհանգստացրել է և հոգեբանական ծանր վիճակի մեջ է գցել, քանի որ ֆինանսական որոշ խնդիրներ է ունեցել։



 
 
1/2891
bottom of page