Քենիայի նախագահի աղջկա հետ ամուսնացել եմ Քենիայի օրենքներով․ Արտակ Սարգսյան
- 2 days ago
- 1 min read

Քենիայի նախագահի աղջկա հետ ամուսնացել եմ Քենիայի օրենքներով, ծանոթացել ենք Կոնգոյում, հետո հրավիրել ենք Դուբայ, հետո ընկերություն, կյանք, երկար ժամանակ հանդիպել ենք, բայց քաղաքական դաշտը թույլ չէր տալիս հայտարարել, «Ինֆոքոմի» Ctrl Z հաղորդմանը տված հարցազրույցում ասել է «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության վարչապետի թեկնածու Արտակ Սարգսյանը՝ խոսելով իր կնոջ մասին։
Նա նշել է, որ այժմ էլ կապերը չի խզել Քենիայի հետ, քանի որ երկու երեխաները գտնվում են այնտեղ։




















