Սյունիքում մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող Iveco ավտոցիստեռնը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչից հրդեհ է բռնկվել
- Elen Hovsepyan

- Dec 8, 2024
- 1 min read

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհին Iveco մակնիշի ավտոցիստեռնը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչից հրդեհ է բռնկվել և վարորդն արգելափակվել է խցիկում։Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանի հենակետից 1-ական մարտական հաշվարկ։
Վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից, սակայն հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։ Հայտարարվել է հրդեհի բարդության 2-րդ կանչ և դեպքի վայր են ժամանել լրացուցիչ Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդի ինքնությունը։




















