top of page

Կիևյան մոստ կլինի, ինչ կլինի, սաղ պայթեցնելու եմ, Երևանն այսքան է մնալու. Լարված իրավիճակ Քասախ գյուղում

Jun 5, 2025
1 min read

Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչներն այսօր վաղ առավոտյան գյուղի կենտրոնում բողոքի ակցիա են իրականացնում։ Քաղաքացիները պահանջում են վերականգնել 59 համար ավտոբուսի նախկին երթուղին, որպեսզի այն Քասախ մտնի։

Նրանք հայտնում են, որ հունիսի 1-ից ավտոբուսներն այլևս չի մտնում գյուղ և մի քանի հազար բնակչություն ունեցող գյուղի ժողվուրդը ոտքով գյուղից դուրս են գալիս մայրուղի, որպեսզի հասնեն տրանսպորտի կայան։

Հիշեցնենք, որ Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները մինչ այս օգտվում էին թիվ 25 և 59 երթուղին սպասարկող ավտոբուսներից՝  Երևան հասնելու համար վճարելով 150 դրամ։ Հիմա Երևանի քաղաքապետարանը որոշել է, որ ավտոբուսները չեն հասնելու այդ համայնքներ։

Հայտնելով, որ ազատամարտիկ է, վիրավորված, սիրտը 5 անգամ ստենդավորված և չի կարող ոտքով հասնի գյուղից դուրս գտնվող տրանսպրոտի կանգառ՝ գյուղի բնակիչ Արտյոմ Ավետիսյանն ասաց. «Եթե ավտոբուսը չաշխատավ, Կիևյան մոստ կլինի, իանչ կլինի, սաղ պայթեցնելու եմ, Երևանն այսքան է մնալու»։

Համայնքի ղեկավար Արթուր Մարդանյանը քվեարկություն անցկացրեց բողոքող գյուղացիների շրջանում և հայտարարեց, որ երեկոյան հանդիպելու է Կոտայթի մարզպետի հետ և առաջարկելու է, որ 59 համարի ավտոբուսը մտնի գյուղ, եթե առաջարկը չընդունվի, ապա երկու օրից կփակեն Երևան-Աշտարակ մայրուղին։

 
 
1/2990
bottom of page