top of page

Իլոն Մասկն անդրադարձել է Tesla Cybertrack-ի պայթյունին

Jan 2, 2025
1 min read

Լաս Վեգասում Tesla Cybertrack-ի պայթյունը տեղի է ունեցել սրահում մեծ քանակությամբ հրավառության կամ ռումբի պատճառով, և այն ոչ մի կերպ կապված չէ էլեկտրամոբիլի հետ։ Այս մասին X-ի իր էջում գրել է ամերիկացի միլիարդատեր, Tesla ընկերության սեփականատեր  Իլոն Մասկը։Նա հնարավոր է համարել, որ պայթյունը կարող է կապված լինել Նոր Օռլեանի ահաբեկչության հետ: 

Հիշեցնենք, որ նախօրեին Լաս Վեգասում Թրամփի հյուրանոցի մոտ պայթել էր Tesla Cybertruck ավտոմեքենա, որի հետևանքով վարորդը մահացել էր, յոթ մարդ՝ վիրավորվել։ 

Ավելի ուշ, ոստիկանության շերիֆ Մաքմահիլը հայտնել էր, որ իշխանությունները հետաքննում են՝ արդյոք  պայթյունն առնչություն ունի Նոր Օռլեանում տեղի ունեցած միջադեպի հետ, որի ժամանակ մեքենան մխրճվել էր ամբոխի մեջ։

 
 
1/2990
bottom of page